
Իսրայելական բանակը հայտարարել է, որ ևս մեկ բանակային ստորաբաժանում է ուղարկել՝ աջակցելու իր ուժերին, որոնք գործում են Գազայի փախստականների ամենամեծ «Ջաբալիա» ճամբարում: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Գազայի հյուսիսում գտնվող այս ճամբարի բնակիչներն ասել են, որ իսրայելական տանկերը հասել են ճամբարի սիրտ, անցել բնակելի շրջաններ:
Նրանց խոսքով՝ իսրայելական բանակն ամեն օր ոչնչացնում է տասնյակ տներ՝ երբեմն շենքերում ռումբեր տեղադրելով, այնուհետև դրանք հեռահար պայթեցնելով:
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը, որոնք գործում են «Ջաբալիա» ճամբարում, վերջին երկու շաբաթվա ընթացքում մարտերում սպանել են տասնյակ զինյալների և օդային հարվածներ են հասցրել ու քանդել ռազմական ենթակառուցվածքը: