ՀՀ-ում որ կառույցի աշխատանքից են գոհ քաղաքացիները․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրապետական ինստիտուտը «Բրևիս» հետազոտական ընկերության հետ համատեղ հարցում է իրականացրել Հայաստանում:

Հարցումներից մեկը վերաբերում է նրան, թե, որ կառույցի աշխատանքից են գոհ քաղաքացիները: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաշատը գոհ են Զինված ուժերից (Պաշտպանության նախարարությունից), իսկ դժգոհ՝ ՀՀ Խորհրդարանի աշխատանքներից։

Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա  20 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին:

Տվյալները հավաքագրվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ը իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով:  Հարցումն իրականացվել է մոտ 1503 մարդու շրջանում, որոնք եղել են և Հայաստանի քաղաքացիներ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են Հայաստանում:

Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:

Թե որ կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեին ​​խորհրդարանական ընտրություններ, հարցվածների 20 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքին, 2 տոկոսը՝  «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, 2 տոկոսը՝ Դաշնակցությանը, 1 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը և այլն:




Լրահոս