Թուրքիայի մի շարք դպրոցների աղբարկղերում հայտնաբերել են հօգուտ ընդդիմությանը քվեարկած քվեաթերթիկներ:
Օսմանիյե գավառի բնակիչներն անմիջապես ոստիկանությանն են դիմել, որն էլ հետաքննություն է սկսել:
Ըստ վարկածների ՝ այդ քվեաթերթիկները պետք է այրեին ՝ տեղեկացնում է Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցան քաղաքային ընտրություններ, որի արդյունքում հաղթեց Էրդողանի իշխող կուսակցությունը:
Today’s Zaman-ն այսօր հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը, համաձայն որի ՝ 52 միլիոն քաղաքացուց 7 միլիոնը չի մասնակցել ընտրություններին: