Կարեն Խաչանովը Ալմաթիի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց ղազախ Բեյբիտ Ժուկաևի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում` Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 26-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:




Լրահոս