Yerevan.Today-ը գրում է․ ««Պատերազմի 40-րդ օրվա դրությամբ թշնամին պարտվում է»։ Այսպիսի վերտառությամբ հոդված էր հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս թերթը սնվում է պետական բյուջեից և հիմնականում տալիս է պաշտոնական տեղեկատվություն։
Արդյո՞ք պետական թերթին այս տեղեկությունը տվողը չգիտեր, որ պարտվում ենք կամ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը պարտվում էր, բայց դրանից 4 օր անց բանը հասավ ստորացուցիչ կապիտուլյացիայի։ Եթե պաշտոնական քարոզիչները անգամ մտածում էին, թե պատերազմի թեժ շրջանում պետք չէ խոսել պարտության մասին, այդ դեպքում գոնե պետք էր չխոսել, ոչ թե ստել ու հանրությանը բերել շոկային վիճակի։
40-րդ օրվա մասին մեր ունեցած պաշտոնական տվյալներով Ադրբեջանի գործողությունների հետևանքով ունեինք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, նաև քաղաքացիական բնակչության շրջանում, հրետակոծությունների և ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացել էին նաև բնապահպանական լուրջ խնդիրներ։ Զուգահեռ արդեն Արցախից շրջանների կորուստները․․․ ու այս ֆոնին իշխանության ենթակա թերթը գրում էր, թե Արդբեջանը պարտվում է․․․ Այն դեպքում, երբ դրանից առաջ արդեն Արցախի նախագահը հայտարարել էր, թե թշնամին մոտենում է Շուշիին։
Նույն օրը Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ Այսօր իհարկե հասկանում ենք, թե ինչու այլևս իմաստ չկար հանդիպման։ Փաշինյանը երկու անգամ մերժել էր պատերազմը դադարեցնել, արդյունքում թշնամին Արցախը վերցնում էր։
Իսկ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում էր գյորբագյոռ օպերացիան՝ բթացնելով մարդկանց զգոնությունը։
Մենք ամեն օր պարբերաբար ներկայացնում ենք նաև թշնամու նույն օրվա հաղորդագրությունները, որտեղ շատ ավելի տեսանելի են հայկական կողմի զգալի կորուստները թե՛ զինտեխնիկայի և թե՛ զինուժի, և որի մասին ցավոք մեր ինշխանությունը մինչ օրս գաղտնի է պահում»։
Մանրամասները՝ տեսանյութում: