Աղանդավոր պաշտոնյաները գիտեն, որ իրենց անունները մի օր կհրապարակվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բոլոր աղանդավոր պաշտոնյաներն էլ գիտեն, որ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի ձեռքում է գտնվում իրենց անուններով ցուցակը:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ամարյանը` հավելելով, որ ինքը դեռևս չի պատրաստվում հրապարակել նրանց անունները, քանի որ հայաստանյան ԶԼՄ-ների մեջ չկա այն էթիկան, որը կստիպի հարգել տվյալ մարդու անձնական կյանքը:

«Մեր լրատվամիջոցները, հենց իմանան, միանգամից կկպնեն նաև պաշտոնյաների ընտանիքի անդամներին: Ես 2004-ին հենց հրապարակեցի МВД-ի (այն ժամանակ` ՆԳՆ, խմբ.) աշխատակիցների անունները, պետք է տեսնեիք` ինչ որս սկսվեց ընտանիքի անդամների վրա: Բոլորը բաժանվեցին, ընտանիքներն էլ Հայաստանից գնացին: Բայց պաշտոնյաները բոլորն էլ գիտեն, որ գիտեմ իրենց մասին, ու գիտեն, որ հրապարակելու եմ»,- ասաց Ամարյանը:

Վերջինս հայտնեց նաև, որ իրականում Հայաստանում գնալով շատանում են աղանդները: Նրա բնորոշմամբ` մեկը ոչնչանում է, երեքը` ծլում են:

Տաթև Հարությունյան




Լրահոս