ԻՆՉ ՎԱՐՈՒՅԹՈՎ Է ԱՆՑՆՈՒՄ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեն  արգելանքի տակ է վերցրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությանը պատկանող մի քանի մեքենաներ:

 

2023 թվականի օոգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացվել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ պարզվել է, որ  Տ.Հ.-ն,  հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ ֆիզիկական անձանց հետ՝ իր ընկերության անվամբ վերջիններիս պատկանող ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրելու եւ ԵԱՏՄ երկրներ արտահանելու հարցի շուրջ, պայմանով, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի հիսուն տոկոս գումարը մնալու է իրեն, որն էլ եղել է նրա օգուտը, իսկ մյուս հիսուն տոկոսը տրվելու է ֆիզիկական անձանց:

Համաձայնության շրջանակներում ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա՝ 2020-2023 թվականների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ներգրավված ֆինանսական միջոցներով տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել է շուրջ 8.447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, եւ դրանց վերաբերյալ առքուվաճառքի պայմանագրերում փաստացի խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։ Ձեռք բերման գնից պակաս ցույց տալու արդյունքում հիշյալ ընկերությունների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել են 5 մլրդ. 700 մլն. ՀՀ դրամի չափով հարկային վնասներ, իսկ ԱԱՀ-ի հաշվետվություններում՝ խարդախությամբ հափշտակելու նպատակով, ձեւավորել են վերադարձման ենթակա 3 մլրդ. 868 մլն. դրամի չափով  ԱԱՀ-ի դեբետային գումարներ։ Դրանք հափշտակելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ին 02.04.2021-16.11.2022 թթ. ընթացքում ներկայացվել են պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչեւ 40 մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմումներ, որոնց հիմքով՝ 12.04.2021-17.11.2022 թթ. ընթացքում ընկերությունների բանկային հաշվին փոխանցման արդյունքում խարդախությամբ հափշտակվել է միայն առանձնապես խոշոր չափերի` 406.596.400 ՀՀ դրամը:

Ընկերությունները, վերոգրյալ գործարքներն իրականացնելով, իրականում ոչ թե իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, այլ նպատակ են ունեցել ձեռնարկատիրական գործունեության քողի ներքո պետությունից կատարելու հափշտակություն։ Դատելով իրավիճակից՝ հենց այս քրեկան գործով են զանգահարել քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որի մասին նա հրապարակային բացահայտում արեց Ազգային ժողովում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

Այսօր (խմբ.) ՀՀ  վերաքննիչ քրեական դատարանը որոշում կկայացնի Աժ նախկին պատգամավոր  Ռուստամ Գասպարյանի  եղբոր կալանքի գործով: Տեսնենք՝ նա կազատվի՞ կալանքից, թե՞ ոչ: Նշենք որ պաշտպանական կողմը բողոքարկել էր նրա կալանքի որոշումը:

Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես, նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու։

Բացի դրանից, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու եւ փրկելու կոչեր:

 

 




Լրահոս