
ՖԻՖԱ-ն սանկցիաներ է կիրառել «Բարսելոնայի» նկատմամբ՝ կապված 18 տարեկանից ցածր ֆուտբոլիստների տրանսֆերների և գրանցման հետ. հայտնում է կազմակերպության գլխավոր կայքը։
Կատալոնյան ակումբին արգելված է խաղացողներ գնել մոտակա երկու տրանսֆերային պատուհանի ժամանակ, ինչպես նաև ակումբը պետք է վճարի տույժ՝ 450 հազար շվեցարական ֆրանկի չափով։
Հաղորդվում է, որ ակումբին 90 օր է տրվում՝ անչափահաս խաղացողների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։