ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ընկել է դատարանի դռները: Նա մի քանի հայց է ներկայացրել հարկադիր կատարման ծառայության դեմ։
ArmLur.am-ը դիմեց հարկադիր կատարման ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր ունի նախկին պատգամավորը, ի պատասխան հայտնեցին.
«Թիվ ՎԴ2/0753/05/24, թիվ ՎԴ2/0754/05/24, թիվ ՎԴ2/0752/05/24 և թիվ ՎԴ2/0749/05/24 վարչական գործերի շրջանակներում պարտապան Տիգրան Արզաքանցյանի կողմից վիճարկվում են ՀԿԱԾ-ում հարուցված 4 կատարողական վարույթների շրջանակներում 06․08․2024թ․-ին կայացված «Կատարողական վարույթը կասեցնելու մասին» որոշումներ, որոնք կայացվել են հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հ օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները»։
Քնար Մանուկյան