Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը:
Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է ՀՌՀ անդամի ընտրության հարցը, որի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախարար Ավետ Պողոսյանն է:
Երկուշաբթի օրը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվելու է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:
ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո, կանոնակարգը պետք է մտնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
«Ժողովուրդ օրաթերթը» գրել էր, որ ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են կանոկարգը։
Քրիստինա Մուշեղյան