
Անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։
Հարձակումն, ըստ իսրայելական լրատվամիջոցների, իրականացվել է Լիբանանից արձակված անօդաչուի կողմից։
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- հայտնել էվարչապետի խոսնակը: