Երեկ գիշեր «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչներին ոստիկանները բերման էին ենթարկել: ՀՀՄ կուսակցությունից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնել:
Ըստ կուսակցության ներկայացուցիչների.
«Երեկոյան 23:15-ի սահմաններում պարեկային ծառայության ուղեկցությամբ քաղաքացիական հագուստով անձինք, ինչը ավելի ուշ պարզվեց ոստիկաններ են, կանգնեցրել են ՀՀՄ կուսակցության ավտոմեքենան և բռնի ուժով դուրս են բերել ավտոմեքենայից կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանին և Արմինե Սիմոնյանին, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության անդամներին: Ընդհանուր առմամբ 3 երիտասարդ աղջիկների և երիտմիության այլ անդամների առանց որևէ բան բացատրելու, մեկնաբանելու բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ընթացքում թույլ չեն տվել որևէ կերպ կապ հաստատել ո՛չ փաստաբանի, ո՛չ ընտանիքի անդամների կամ հարազատների հետ:
Հերթական մասկի շոուն ա՝ ընդգծված քաղաքական հետապնդման հատկանիշներով, որովհետև բավականին լավ հասկացել են, ովքեր են ձերբակալվածները, իրենց շատ վատ են պահել նամանավանդ աղջիների նկատմամբ: Ոստիկանության աշխատակիցների հետ խնդիրներ կան»,-ArmLur.am-ին փոխանցեցին կուսակիցները:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ իր կուսակցության անդամներին ձերբակալել են: