
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ծրագրված այցով ժամանել է Կիև, հաղորդում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը:
Նախօրեին Բարրոն ասել էր, որ այս շաբաթավերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այս նա հայտարարել էր, որ Ուկրաինան «դժվար պահ է ապրում» և «դժվար է պահել առաջնագիծը»։
Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա Ուկրաինայում, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար Անդրեյ Սիբիգայի հետ։