Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։
Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է երկու ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «Ռեալի» ներկայացուցիչ Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։
3-4-րդ տեղերը կիսում են մադրիդյան թիմի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը․ նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 180 մլն եվրո։
Այս ֆուտբոլիստներին հաջորդում են Լամին Յամալը «Բարսելոնայից» և Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից»։ Այդ ցուցանիշով լավագույն 7 ֆուտբոլիստների ցանկը եզրափակում է անգլիացի Բուկայո Սական: