Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի նախկին նախագահ 83-ամյա Կարլոս Մենեմը կկանգնի դատարանի առջև` Բուենոս Այրեսի Rural խոշոր ցուցահանդեսային համալիրի սեփականաշնորհման ժամանակ թույլ տված խախտումների պատճառով:

Ըստ ИТАР-ТАСС-ի՝ այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Մենեմը երկրի ղեկավար է եղել 1998-1999թթ.: Նախկին նախագահը, իսկ այժմ` Լա Ռիոխա նահանգի սենատոր Մենեմը, էկոնոմիկայի նախկին նախարար և 1990-ականների «արգենտինյան տնտեսական հրաշքի» հեղինակ Դոմինգո Կովալյոյի հետ մեկտղ մեղադրվում է «ունեցվածքի թալանի» մեջ: Այդ հոդվածով նրանց սպառնում է 2-10 տարվա ազատազրկում, ինչպես նաև՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելք:




Լրահոս