ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է. ինչ է սպասվում հաջորդիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Այս մասին հայտարարել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ ստորագրահավաքը կշարունակեն եւս մի քանի օր, որպեսզի ստորագրությունները հասցվեն մոտ 55 հազարի, ապա պատրաստելու են թղթերը եւ հանձնեն ԿԸՀ:

«Երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արդեն դրանք կհանձնենք ԱԺ, որպեսզի ԵՄ անդամության հարցով ստորագրահավաք անցկացնելու հարցը քննարկվի: Կարծում եմ՝ արդեն նոյեմբերի սկիզբ արդյուքները կհանձնենք ԱԺ»,-ասաց Խզմալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական ուժերը ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։

Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող ենք 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս