
«Ես հրաժարական տալու ցանկություն կամ մտադրություն չունեմ»:
Նման մտադրություն արդեն իսկ հրաժարական տվածներն էլ չեն ունեցել, ցանկություն` առավել եւս: Բայց այնպես է ստացվել, որ պետք է հաշտվել իրականության հետ ու հարմարվել պաշտոնանկ եղածի կարգավիճակին: Տավուշի մարզպետը ո՛չ առաջինը կլինի, ո՛չ էլ վերջինը: Եւ այնպես չէ, որ արդեն հեռացածներին մեծագույն ցանկությունը ստիպեց գրիչ վերցնել ու համապատասխան դիմում գրել: Դեռ մի քանի շաբաթ առաջ նման հեռանկար նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչինչ հավերժ չէ, ու մարզպետական երկարակեցությունն էլ մի օր կարող է իր ավարտին հասնել: