2023 թվականին, հօգուտ ՀՀ բյուջեի, բռնագանձվել է 58 մլրդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեի օգտին ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայցերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված եւ չվերականգնված մնացորդ գումարները կազմել է 13 մլրդ 217 մլն դրամ։

ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց օգտին գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված եւ չվերականգնված մնացորդ գումարները կազմել են՝

Իրավաբանական անձանց դեպքում՝ համապատասխանաբար 32 մլրդ 549 մլն դրամ և 95 մլրդ 695 մլն դրամ։ Ֆիզիկական անձանց դեպքում՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց դեպքում 1 մլրդ 249 մլն դրամ և 9 մլրդ 003 մլն դրամ։

2023 թվականին գույքային եւ ոչ գույքային կատարողական վարույթներով վերականգնվել է 58 մլրդ 679 մլն դրամ գումարները։

Էմմա Միքայելյան




Լրահոս