Վթար՝ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) և «VAZ» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակինշի ավտոմեքենայի արգելափակված վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները Գ․ Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս