Որքան է կազմել օտարերկրյա ներդրումները 2023-2024 թվականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից ամենաշատ ներդրումներն իրականացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում։

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից սեղեկացավ, որ ընդհանուր առմամբ 56 մլրդ 523 մլն ներդրում է արվել։

Հայաստանից զուտ հոսքերի առաջին ներդրումային երկիրը Արաբական Միացյալ Էմիրություններն են, ապա Լյուքսեմբուրգը, Կանադան, Վրաստանը։

Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների եւ մարումների տարբերություններն են եւ եռամսյակի հաշվեգրված, սակայն չվճարված տոկոսավճարները։

Ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային եւ այլ ներդրումները, որտեղ ներառվում են վարկերը եւ փոխառությունները, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները։

2024 թվականի հունվար-հունիս ամիսներին զուտ հոսքերը նվազել են 21 միլիարդով։

Էմմա Միքայելյան




Լրահոս