Անգլիացի մեծ բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի՝ Լուի-Ֆրանսուա Ռուբիլիակի դիմանկարը հանվել է Դաունինգ Սթրիթի նստավայրի դահլիճից՝ նոր վարչապետ Քիր Սթարմերի հրամանով, հայտնում է Telegraph թերթը։
Ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ Սթարմերը իր նստավայրի սրահից հեռացրել է թագուհի Էլիզաբեթ I Թյուդորի և անգլիացի ճանապարհորդ սըր Ուոլթեր Ռալիի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի դիմանկարները։
«Սըր Քիր Սթարմերն իր նստավայրից հանել է Ուիլյամ Շեքսպիրի դիմանկարը՝ վարչապետի օրոք արված ազգային մեծ գործչի ևս մեկ կերպար»,- գրում է Telegraph-ը։
Թորի կուսակցությունը դատապարտել է Սթարմերին նման քայլի համար: Իր հերթին, Թորիների առաջնորդության թեկնածու Ռոբերտ Ջենրիքն ասել է, որ բրիտանացիները «պետք է հարգեն և փառաբանեն անգլիական պատմության մեծ գործիչներին»: