Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Վենետոյի շրջանի անկախացման հանրաքվեի 24 ակտիվիստ կազմակերպիչների:
Ինչպես հայտարարել է Բրեշիա քաղաքի դատախազությունը, ձերբակալվածները կասկածվում են «տարբեր, այդ թվում նաև` ծայրահեղական և բռնության» գործողությունների նախապատրաստման մեջ ՝ հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ձերբակալվածների թվում է «Վենետոի լիգայի» հիմնադիր Ֆրանկո Ռոկետտան, որը նախկին պատգամավոր է:
Նա հանդիսացել է Վենետոյի անկախության հարցով վերջերս անցկացված խորհրդատվական հանրաքվեի կազմակերպիչներից մեկը: Հետաքննության ուշադրության կենտրոնում են նաև մեկ այլ` «Եղաններով բողոքի» ակտիվիստները:
Ինչպես հայտնել են դատախազությունից, առգրավված առարկաների թվում է նաև ինքնաշեն տանկը:
Ինչպես պարզաբանել են քննիչները, այն իրենից ներկայացնում է կատարելագործված տրակտոր, որին գնդացիր է ամրացված: