Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել կիոկուշին կարատեի իրանցի մարզիկ Ահմադ Բաղերին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։
Ըստ աղբյուրի՝ դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին: