
«Պետական պաշտոն զբաղեցնելն ուզելով չէ»:
Ինքն իրեն մեդիամագնատ հռչակած Անդրանիկը մարզպետ դառնալու հարցում սկսել է չեմուչում անել: Հավանաբար տեսնելով, որ իր` Արարատի մարզպետ նշանակվելու խնդիրը ձգձգվում է, նա այս կերպ է հիշեցնում կիսատ մնացած խոստման մասին` հասկացնելով, որ եթե նույնիսկ իր կարծիքը չհարցնեն, միեւնույն է, շատ ուրախ կլինի նշված պաշտոնը զբաղեցնելու համար: Վերջինիս հասցեին գործող մարզպետն ամեն ինչ ասաց` պարզ կերպով հայտարարելով, որ ամենեւին էլ չի պատրաստվում իր աթոռը հենց Անդրանիկ Նիկողոսյանին զիջել: Այնպես որ, Լոնդիկը «հին ոսկոր» է, ու դժվար է նրա հետ բախվելը: