«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ կանի։

Վաղը մեկնարկելիք նստաշրջանից առաջ իշխանական պատգամավորները քննարկելու են նստաշրջանի հետ կապված հարցեր, թե որ նախագծին՝ ինչպես են քվեարկելու։

Ի թիվս այլ հարցերի, օրակարգում լինելու է է ՀՌՀ անդամի ըմտրության հարցը, որի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԲՏԱ նախարար Ավետ Պողոսյանն է:

Երկուշաբթի օրը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվելու է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո, կանոնակարգը պետք է մտնի նաեւ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

«Ժողովուրդ օրաթերթը» գրել էր, որ ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են կանոնակարգը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս