
Նոյեմբերի 1-ից մենք խնդրում ենք օգտվել 100 դրամանոց մետաղադրամից կամ միասնական տոմսային համակարգի տրված հնարավորություններից: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա առաջին հերթին մեզ օգնելու է հասույթների շարունակական աճն ապահովել, հնարավորինս խուսափել ստվերից և երկրորդ հերթին անցումը դեպի միասնական համակարգ շատ ավելի դյուրին է դարձնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը գնում է այն ուղղությամբ, որ ունենանք բարեկեցիկ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ:
Մանրամասները՝ տեսանյութում։