
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելու մասին օրինագիծը։ Այն ներկայացնում է փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը։
Մինչ նիստի մեկնարկը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, մեջբերելով կանոնակարգի տեքստից հատված, որ վեճեր առաջանալու պայմաններում կողմերը պետք է ուղղորդվեն փաստաթղթի ռուսերեն տարբերակով, հարցրեց, թե ինչո՞ւ չկա այն.
«Բա ռուսերեն տեքստը ու՞ր ա»։
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, թե ԱԺ-ում քննարկվում են հայերեն փաստաթղթեր, նաև ասաց, որ նախկինում էլ համաձայնագրերը քննարկվել են հայերենով, ոչ թե անգլերեն կամ այլ լեզվով։
Մանրամասները՝ տեսանյութում։