ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում, մասնավորապես, ասվում է.
«Ուրախ եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ, ինչը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը:
Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ապահովելով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Քանի որ աշխարհի ուշադրությունը COP29-ի հետ կապված սևեռվում է դեպի Բաքուն՝ Դուք լավ հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը։ Կոչ եմ անում ավարտել գործընթացը ընթացիկ տարում։
Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը Ձեզ կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի Ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ: Հուսով եմ՝ Դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանում հանուն համատեղ բարգավաճման և բարօրության նոր կուրս ընտրելու համար»։