«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման կանոնակարգը վավերացնելու հարցի քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քվեարկությանը:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Այս փաստաթղթի համաձայն՝ Երեւանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Կանոնակարգը 7 հոդված ունի, այնտեղ հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձեւակերպումներ։

Հավելենք, որ Ադրբեջանում այս փաստաթղթի ընդունման գործընթացն անգամ չի մեկնարկել. իսկ միայն ՀՀ վավերացմամբ տվյալ փաստաթուղթը ոչինչ չարժե: Այն կգործի երկու կողմերի վավերացումից հետո միայն:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս