ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակ այցից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելել էր Շիրակի մարզ։

Նա շրջել էր համայնքներում՝ ծանոթացել կատարվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ, նաև, առիթը բաց չթողնելով, հեծանիվ վարել Գյումրիում։

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում նաև ՔՊ-ն նիստ անցկացրեց, որին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը և այլ կուսակցականներ։

Դեռ տարեսկզբից մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Շիրակի մարզպետին պաշտոնանկ անել։

ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, անդրադառնալով շրջանառվող այս տեղեկություններին, նշում է, թե իրեն հայտնի չէ, որ մտադիր են պաշտոնանկ անել, ավելին՝ մարզպետը պնդում է, թե այդ խոսակցություններն անձնական շահեր ունեցող մարդիկ են տարածում։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 19-ին Գյումրիում կայացած կուսակցական նիստում աշխատանքայն հարցեր են միայն քննարկվել։

Չնայած մարզպետի այս պնդմանը՝ մի բան հստակ է՝ վերջին շրջանում Շիրակի մարզը, մասնավորապես Գյումրին իշխանությունների ուշադրության կենտրոնում է, թե՛ վարչապետը, թե՛ նրա տիկինը հաճախ են Գյումրի այցելում, և ըստ մամուլի, այդ այցերը քաղաքական տարբեր հանդիպումներով և քննարկումներով են ուղեկցվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս