
«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը դադարել է բաժնեմաս ունենալ «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում, որը ցուցակագրված է որպես ԿամԱԶ բեռնատարների խոշորագույն ռուսական արտադրողի բաժնետերերից մեկը: Այս մասին գրում է kommersant.ru-ն։
Գործարարի՝ «Ավտոինվեստ»-ում ունեցած 15% մասնաբաժինը հոկտեմբերի 17-ին փոխանցվել է Դմիտրի Արտյակովին՝ «Ռոստեկ»-ի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովի որդուն։ Այս փաթեթի արժեքը Մոսկվայի բորսայում գնահատվում է 3,11 մլրդ ռուբլի։