
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացմանը:
Կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում 3 ժամ տևած քննարկումից հետո քվեարկությամբ ստացել է 5 կողմ, 3 դեմ ձայներ: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում:
Կանոնակարգը հանձնաժողովում ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: