Դիլիջանի «Գինետուն» հյուրատան սեփականատիրոջ կրակոցների գործով որոշում է կայացվել. անօդաչու թռչող սարքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքսան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, 2023 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ից 19:00-ի սահմաններում, նույն բնակավայրի փաստացի բնակիչ Արտուր Արարատի Մեսրոպյանի կողմից օրեր առաջ անօդաչու թռչող սարքն օդ բարձրացնելու և այդ պատճառով 2023 թվականի նոյեմբերի 09-ին Ալեքսան Ներսիսյանի կողմից, Արտուր Մեսրոպյանի դեմքին հարվածելու հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հասարակական վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի 3-րդ փողոցում գործող իրեն պատկանող «Գինետուն» հյուրատան դիմաց հանդիպել են նրա և նրա հետ նույն վայր ժամանած Հայկ Աբրահամի Ստեփանյանի Արման Աբրահամի Ստեփանյանի, Աբրահամ՝ Հայկի Ստեփանյանի հետ Ալեքսան Ներսիսյանը, բննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, վերոնշված չնչին առիթն օգտագործելով սեփական անձի առավելություններն ընդգծելով, հանդուգն վարքագիծ դրսևորելով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել, առաջացրել են վիճաբանություն և ծեծկուտուք, որի ժամանակ՝ Ալեքսան Ներսիսյանի հետ նշված վայր եկած և քննությամբ չպարզված մի խումբ անձինք բռնի գործողություններ կատարելով ծեծի են ենթարկել Արտուր Մեսրոպյանին, ինչպես նաև նրա հետ նույն վայր ժամանած համագյուղացիներ Հայկ Աբրահամի Ստեփանյանին, Աբրահամ Հայկի Ստեփանյանին և Արման Աբրահամի Ստեփանյանին, որին միջամտել են վիճաբանության ձայներից հավաքված մեծ թվով համագյուղացիներ, իսկ Ալեքսան Ներսիսյանն իր մոտ նախապես ապօրինի ձեռք բերված և պահվող, «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել։

Այդ ամենի արդյունքում խոչընդոտվել է ինչպես հիշյալ բնակավայրի բնակիչների անդորրը, այնպես էլ հասարակական նշանակության օբյեկտ հանդիսացող «Գինետուն» հյուրատան բնականոն աշխատանքը վախ ու տարակուսանք առաջացնելով այնտեղ հյուրընկալված քաղաքացիների մոտ։

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս