2024 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում, այսինքն՝ ՀՀ դրամն արժեւորվել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ Վիճակագրական կոմիտեից:
2024 թվականին սեպտեմբերին, 2023 թվականին դեկտեմբերի համեմատ, սպառողական գները եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.1% եւ 4.2%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.3% եւ 1.9% նվազում: 2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.4 դրամ, ինչը 0.1%-ով գերազանցել է 2023թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը, որը եղել է 386.9 դրամ։
Էմմա Միքայելյան