ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հուլիսին Կոտայքի ոստիկանության շենքում կրակոցներ իրականացրած օտարերկրացու դեպքով որոշում է կայացվել, ու գործն ուղարկվել է դատարան։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Համզանաջի Ջուդա Ալ-Ինիզիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից կատարված ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով հրավիրված լինելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին և գտնվելով նշված բաժնի հերթապահ մասում, նկատելով, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակից Մարզպետ Աբրահամյանը ոստիկանության բաժնի զինանոցում հաշվառված հրազեն հանդիսացող «ԱԿՄ» տեսակի ՎԴ244437 գործարանային համարի ակասափող ինքնաձիգն առանց հսկողության թողել է հերթապահ մասում գտնվող սեղանի կողքին, օգտվելով հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների անուշադրությունից, 2024թ.-ի հուլիսի 20-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, հափշտակել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգը։
Դրանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցներ Մարզպետ Աբրահամյանը և Շալիկո Սահակյանը նկատելով դա փորձել են վերցնել ինքնաձիգը, Համզահնաջի Ջուդահ Ալ-Ինիզին ինքնասպանություն գործելու նպատակով արձակել է թվով 24 կրակոց, դրանցից մեկով վնասելով Շալիկո Սահակյանի ձեռքը, վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով աջ դաստակի թիկնային մակերեսի 2-րդ մատի հիմային ֆալանգի կոտրվածք, տարածիչ և ծալիչ ջլերի, նյարդի վնասումներով սալջարդ վերքի ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան