Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի նոյեմբերին Գյումրիի 4-րդ քաղաքապետ ընտրված «Բալասանյան դաշինիքի» ընտրացուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանն այսօր, համաձայն ArmLur.am-ի տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացնելու։

ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ 2023 թվականին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել էր կուսակցությունը։

Այս քայլը իշխանությունը մեկանաբանեց՝ կարծում են, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

Այս հայտարարությունից և բազմաթիվ խմորումներից հետո ակնկալվում էր, որ ՔՊ-ն կոշտ և կտրուկ քայլերի կգնա, սակայն նրանք Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն չհայտնեցին, ինչը ակնկալվում էր։

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետի ընտրություններում պարտությունը դեռ չի մարսել։ Բազմաթիվ ճնշումներ են եղել Վարդգես Սամսոնյանի նկատմամբ և, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, հենց այս ճնշումներն էլ դարձել են հրաժարականի պատճառ։

ArmLur.am-ը  փորձեց կապվել Գյումրու քաղաքապետի և նրա մամուլի քարտուղարի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

ArmLur.am-ը փորձեց նաև գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանից տեղեկանալ՝ լսե՞լ է արդյոք քաղաքապետի հրաժարականի լուրերի մասին, սակայն նա ոչինչ չգիտեր այդ մասին։ Հետաքրքրվեցինք արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Գյումրի կապված է սրա հետ, Պալյանը նշեց․

«Վարչապետի այցի ժաանակ այլ քաղաքական ուժի օրակարգին չենք անդրադառնում։ Ամեն քաղաքական ուժ ունի իր օրակարգը, թե ինչ են որոշել «Բալասանյան դաշինիքի» անդամները, ես տեղյակ չեմ»։

Էմմա Միքայելյան




Լրահոս