ArmLur.am-ի տաղավարում քաղաքացիներ Համայակ Սահակյանը և Կարապետ Գրիգորյանն են, որոնք պնդում են, որ իրենց սեփականություն հանդիսացող հողատարածքը, 2013 թվականին ճանաչվելով հանրային գերակա շահ, օտարվել է։ Հողամասը, որը ձեռք է բերել պետությունը, նպատակի համար չի օգտագործվել, և քաղաքացիները փորձում են հետ բերել հողամասը։
Քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում նշում են, որ 2023 թվականին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նշված հողային տարածքները վաճառել է գրեթե 20 մլն դրամով և աճուրդի մասին հայտարարությունը եղել է օրենքի խախտումներով և չի եղել պատշաճ հրապարակում։
Քաղաքացիները պնդում են, որ հողը ձեռք է բերել Անդրանիկ Օսիպյանը, ով Համբարձումյանի ընկերներից է և Մասիսի համայնքում մի քանի հողամասեր է նման կերպ ձեռք բերել։
ArmLur.am-ի հետ զրույցում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ համայնքն իրավասու չէ պետական սեփականության հողը վաճառել կամ աճուրդի հանել։ Քանի որ Համբարձումյանը պատշաճ իրազեկված չէր, հավելյալ տեղեկատվություն չկարողացավ տալ։
Հարցին, թե արդյոք Օսիպյանը, ով սեփականաշնորհել է նշված հողամասը, իր մերձ շրջանակից է՝ չհերքեց, այլ հաստատեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան