Ինչպիսին է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ.

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ,

ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,

ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 9913 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 1012-ը նոր ստեղծված աշխատատեղ է,

Աշխատանքի է տեղավորվել 10290 աշխատանք փնտրող (5948-ը՝ կին, 2263-ը՝ երիտասարդ, 107-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):

Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 16923 գործազուրկի կարգավիճակը:




Լրահոս