
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
Այսօր հանդիսատեսի դատին ներկայացվեց Լեոյի երգն ու տեսահոլովակը, որը կոչվում է «Cosmic Friend»:
ArmLur.am-ը շրջել է քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար՝ լսե՞լ են երգը և արդյո՞ք ունենք հսղթանակի շանսեր:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան