
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Արայիկ Թոփալյանը (55 կգ), Արման Վարդանյանը (60 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) մեկնարկել են հաղթանակով։
Հիշեցնենք, որ երկու հայ ըմբիշ՝ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, այսօր երեկոյան պայքարելու են ոսկե մեդալի համար։