
Բաքվում երեկ երեկոյան և գիշերը տեղացած հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք խեղդվել են Բաքվի Սաբունչիի շրջանում անձրևաջրով լցված թունելում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։