
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։