Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:
Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: