ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն ընդունեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց ԱԺ-ի հոկտեմբերի 23-ի նիստում՝ ստանալով 67 կողմ ձայն:

Նախագծին քվեարկությամբ կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, բացակա ևս 2 պատգամավոր թողել էին իրենց կողմ քվեարկությունը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս