Բանակում «Բարդակ» է. կադրային դեֆիցիտ կա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։

Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս