
«Գազպրոմ Արմենիա»–ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։