Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Նասիմի շրջանում Ադրբեջանի պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Զուսևիչ Տկաչի և նրա կնոջ՝ Լյուդմիլա Միխայլովնա Տկաչի սպանության մասին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report.az կայքը:

Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։

Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:




Լրահոս