ՀԻՆ, ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հրաժարական էր տվել Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը` Նոյեմբերյան) նախագահ Սանասար Վարդանյանը: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հայտնեց, որ այդ պաշտոնից հրաժարվել է, որովհետեւ չի կարողանում այն համատեղել իր հիմնական աշխատանքի` Դովեղի դպրոցը տնօրինելու հետ, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ կան կատարելու, այդ  պատճառով ինքը զբաղված է լինելու եւ այլն:
Հանձնաժողովը նոյեմբերի 19-ին նիստ ունեցավ, որի ժամանակ թիվ 40 ԸԸՀ քարտուղար Մարինե Ղարագյոզյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ ընտրել Գագիկ Աբովյանին: Նա նախկինում` Սանասար Վարդանյանից առաջ, եղել է  այդ հանձնաժողովի նախագահը: Նիստին ներկա բոլոր 6 անդամները քվեարկեցին Գ.Աբովյանի օգտին: Վերջինս եւ Սանասար Վարդանյանը ՀՅԴ անդամներ են, սակայն ընտրական հանձնաժողովին անդամագրվելու դեպքում կուսակցական անդամակցությունը սառեցվում է: Փաստորեն, «վերեւները» թիվ 40 ԸԸՀ-ի նախագահի պաշտոնը հանձնել են դաշնակներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս