ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում գլուխ էր գովում, թե իրեն հաջողվում է ԱԺ նիստերը լավ վարել և վիճաբանությունների դեպքում կարողանում է հարթել իրավիճակը։
Ավելին, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՔԿ ղեկավարի և իշխանական պատգամավորների վիճաբանության օրը, եթե ինքը լիներ ԱԺ նիստերի դահլիճում, նման միջադեպ չէր լինի։
Բայց արի ու տես, որ ԱԺ վիճաբանություններում մեծամասամբ հենց Ալեն Սիմոնյանն է սադրում իրավիճակը՝ իրեն հատուկ ոչ պատշաճ հայտարարություններով և բառապաշարով։
Հերթական դեպքն արձանագրվեց հենց երեկ։
Ամեն բան սկսվեց այնտեղից, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո Սիմոնյանը հերթական անգամ ռեպլիկ թողեց, ինչից հետո լարվեց իրավիճակը, և Սիմոնյանը կոպիտ արտահայտություններով վիրավորեց ընդդիմադիր կին պատգամավորներին։
Ահա այսպես է Ալեն Սիմոնյանին հաջողվում վարել նիստերը՝ սադրելով, տգեղ ռեպլիկներ թողնելով և անգամ կին պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ անելով։
Մանրամասները՝ տեսանյութում։