
Եվրոպական հանձնախումբը Ադրբեջանից հայտ է ստացել ՝ Շենգեն վիզաների ռեժիմը պարզեցնելու համար:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մանելա Մարդը հայտնել է, որ այդ առաջարկը կլինի ի օգուտ ադրբեջանցիների և հավելել, որ անհրաժեշտ կլինի վիզան ստանալ վեց ամիս առաջ:
«Եվրոպայում մնալը կթույլատրվի 90 օրից մինչև 1 տարի, իսկ վիզայի վավերականությունը կլինի 3 տարի», -ասել է Մարդը:
Նախատեսվում է նաև հնարավորություն ստեղծել քաղաքացիներին Եվրոպական երկրի վիզայի համար դիմել օնլայն համակարգով, եթե տվյալ երկիրը Ադրբեջանում ներկայացուցիչ չունի ՝ տեղեկացնում է Trend–ը: